22.11.2019|
14:04
«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենևին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որ համատեղությամբ նաև ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թևում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: